![]()
Այս հանրահավաքին մասնակցում է նաեւ ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու առաջադրված ու չընտրված Մենուա Հարությունյանը:
Նախաձեռնող խումբը պահանջում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որը Մարտի 1-ի գործով արդեն 2 օր է կալանավորված է, նա մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու համար:
Այս նախաձեռնող խումբը հայտարարություն էր տարածել՝ «Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա, ոտնահարելով հայության ազգային շահը և պախարակելով մեր նորագույն պատմության փառահեղ էջերը օտարների առաջ, ապօրինի կերպով կալանավորեցին ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
![]()
Մենք՝ Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս, գնահատելով տեղի ունեցածը որպես հակազգային ոճիր, պատրաստվում ենք մեր վճռական բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ այս սարսափելի անարդարության։
Ընդդեմ գործող վարչախմբի, որը հետեւողական քայլերով փորձում է Հայաստանում միապետական ռեժիմ հաստատել, ինչը հղի է լրջագույն վտանգներով հայկական երկու պետությունների համար»։
![]()