«Արցախյան բանակցությունների սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա․..». վարչապետ Փաշինյան

Արցախյան բանակցությունների սեղանին քննարկվող փաստաթուղթ չկա․ այս մասին այսօր՝ խորհրդարանում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո կարող է հրապարակվել հնգակողմ հայտարարություն, ընդամենը նշանակում է, որ մասնակիցները կարող են իրենց բանակցությունների բովանդակության մասին հայտնել այդ հայտարարությամբ:

Փաշինյանը հավելել է, որ հիմա դեռ պետք է պարզաբանումներ ստանալ Մադրիդյան սկզբունքների մասին և հաստատ իմանալ, որ դրանց նայելիս կողմերը նույն բանն են տեսնում։

Ի դեպ, խորհրդարանում այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարցերի հիմնական մասն ուղղվել է հենց վարչապետին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ