«Չեմ բացառում, որ քրեական գործը Սերժ Սարգսյանին լռեցնելու փորձ է…». Գևորգ Պետրոսյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը դժվարացավ գնահատական տալ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, քանի որ ծանոթ չէր դրան։

Նա դժվարացավ ասել՝ Սերժ Սարգսյանին որքանով է պարտք այս իշխանությունը, եւ արդյոք այս ամենը նաեւ նրան լռեցնելու փորձ է։

Պետրոսյանը անդրադարձավ նաեւ Աբու Դաբիի թագաժառանգի հետ կապված հայտնի պատմությանը։

«Թագաժառանգի անունը տվող մարդը սկի 3 կիլոմետրից թագաժառանգ չի տեսել իր կյանքում։ Տո, ի՞նչ կապ ունի, թագաժառանգ ա եղել, թագավորի տղա է եղել, հորոխպոր տղա ա եղել, մորքուրի մարդ ա եղել: Էդ մարդիկ եկել են 2 միլիարդ դոլարի ներդրում անելու։

Մենք, փոխանակ կարևորենք, թե ինչի համար են եկել, ասում ենք՝ նրա անունը թագաժառանգ էր, թե չգիտեմ ինչաժառանգ։ Ինչ վերաբերում է դրես կոդին, նրանք շորտիկ-պլավկիով չեն գնացել քաղաքապետարան։ Պաշտոնական հանդիպումներ կան՝ քաղաքապետն էլ է ջինսով գնում։ Բա դրա մասին ինչի՞ չեն հիշում»։

Մանրամասները՝  ArmLur-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ