![]()
Նորաձևության համաշխարհային տներն առաջարկում են Առնետի տարին դիմավորել սառը երանգներով։ Դիզայներ, ոճաբան Ֆաինա Հարությունյանը ևս խորհուրդ է տալիս Ամանորի look-ի համար ընտրել սառը մոխրագույն, կաթնագույն, սև կամ սպիտակ երանգները։ Գունային այս համատեքստում արված համադրությունը, ըստ Ֆաինայի, կարելի է լրացնել մետալիկ երանգներով կամ մարգարտե աքսեսուարներով։
«Նախ պետք է հասկանանք, թե որտեղ, ում հետ և ինչ միջավայրում ենք դիմավորելու Նոր տարին: Օրինակ, եթե տանն ենք լինելու, հարմարավետությունն է կարևոր․ նշված երանգների մեջ ընտրեք տաքուկ բլուզ և համադրեք ջինսի հետ։ Տոնական տեսքի համար կարող եք ինչ-որ հետաքրքիր շեշտադրում անել։ Եթե ակումբային երեկույթի եք գնալու կամ փաբում եք լինելու, ընտրեք հարմարավետ, սեքսուալ, կարճ զգեստ, որը կլինի փայլերով։
Եթե երեկոն ռեստորանային է լինելու, էլեգանտությունն է կարևոր, խորհուրդ կտամ երկար զգեստ կրել,-ասաց Ֆաինան ու հավելեց,- Այս տարի ոսկեգույն փայլին պետք է փոխարինեն արծաթագույնը, մետալիկ երանգները։ Իմ նոր հավաքածուում ես էլ եմ այդպես արել։ Սևի, արծաթագույնի համադրությունը, մարգարիտները, փայլը ևս նորաոճ տեսք կհաղորդեն կերպարին»։
![]()
Համեմատելով նախորդ տարվա միտումների հետ՝ ոճաբանն ասաց․ «Նախորդ տարվա հետ համեմատած՝ բավականին շատ փոփոխություններ են եղել։ Եթե անցած տարիներին մենք խորհուրդ էինք տալիս կարմիր գույնը և ոսկեգույն փայլը, ապա այս տարի գույներն անհամեմատ մեղմացել են՝ օրինակ փափուկ մոխրագույնն է եկել նորաձևություն, որը շատ տեղին կլինի Ամանորի տոներին հագնելու համար։
Հիմնական փոփոխությունը, որը կարող ենք ասել մի քանի տարվա կտրվածքով է, ոսկեգույնի փոխարինումն է արծաթագույնով։ Իրականում հետաքրքիր է, սակայն այս տարի կտորի որակի, տեսակի հետ կապված սահմանափակումներ չկան և առավել ազատ է»։
![]()
![]()