![]()
«Անկեղծ ասած, զզվելի է, ուղղակի նողկալի է: Որպես 12 տարվա խորհրդարանական՝ երբևէ խորհրդարանն այսքան ցածրակարգ, այսքան էժանագին բանավեճերի հարթակ չի եղել»,- խորհրդարանում իր ելույթում ասաց ԲՀԿ խմբակցությա պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հասկանում է՝ մանիպուլյացիան իշխող ուժի հիմնական գործիքն է՝ հիմնական խնդիրներից շեղելու համար:
«Նախ դուք իրավունք չունեք, տիկին Դավոյան, Պարոն Ծառուկյանին վիրավորել: Եթե չեք հասկացել իր որևէ հարցազրույցը, պրոբլեմը փնտրեք ձեր մեջ: Երկրորդ, ի՞նչ է իրականում տեղի ունեցել՝ շատ պարզ բան՝ ձեր սիրելի քաղաքապետը, որն իր նախընտրական խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուղղակի մերժել է ներդրողներին:
Չի հասկացել, չի հասնակում, ունակությունները բավարար չեն, իր տեղը թատրոնն է, իր տեղը Ազիզյաններն են, Գառնիկն է, ի՞նչ անենք: Չի կարողանում էտ մարդը հնարավոր ներդրումների համար բարենպաստ պայման ստեղծել, որպեսզի այդ միլիարդավոր ներդրումները գան Հայաստան: Դրա մասին է խոսում պարոն Ծառուկյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ անհարմար է, երբ անընդհատ ԲՀԿ-ին հիշեցնում է, թե նախկինում կոալիցիայի մաս են կազմել:
«Ես երբևէ ինձ թույլ չեմ տվել որևէ բան հիշեցնել, բայց հիմա ստիպված եմ հիշեցնել: Եթե չլիներ Բարգավաճ Հայաստանը, ապա գոնե այս խորհրդարանում, գոնե իրավական ճանապարհով վարչապետ չէր ընտրվելու: Եվ հայտնի չէ, թե դուք որտեղ կլինեիք և որտեղ կհայտնվեիք»,- ասաց Նաիրա Զահրաբյանը:
![]()