«Սարսափելի օրեր եմ ունեցել երեխային կորցնելու տեսարանը խաղալիս». Նաստասյա Գոլովկո

Նաստասյա Գոլովկոն շուրջ 9 ամիս նկարահանվել է «Պատվից առավել» սերիալում` մարմնավորելով Տաթեւի կերպարը:

Դերասանուհին նշել է, որ աշխատել են ծանր գրաֆիկով.«Հոգնած, հիվանդ, չքնած օրեր ենք ունեցել, նույնիսկ մինչ այժմ մեկ-մեկ քնիս մեջ նկարահանման ընթացքից երազներ եմ տեսնում եւ վեր թռնում: Բայց այս ամենն ունի նաեւ հաճելի կողմ. ոչ ոք չի ասել, թե աշխատանքը պետք է թեթեւ լինի. ամեն առավոտ մեծ պատասխանատվությամբ արթնացել եւ նկարահանման եմ գնացել»:
Նաստասյայի խոսքով՝ գործընկերների լուրջ վերաբերմունքն աշխատանքին եւս իրեն ուժ է տվել.«Այդպիսի գրաֆիկով աշխատելիս կարող ես սպառվել, հոգեպես այնքան ծանր տանել, որ այլեւս չկարողանաս շարունակել:
Հիշում եմ՝ ինչպիսի սարսափելի օրեր եմ ունեցել երեխային կորցնելու տեսարանը խաղալիս, նույնիսկ արտասվում էի նկարահանումներից հետո, չնայած՝ գործընկերներս ինձ այդտեղ էլ միայնակ չէին թողնում: Այնքան շատ ժամանակ ենք անցկացրել միասին, որ դարձել ենք ընտանիքի պես»:

Տաթեւի դերակատարը ասել է նաեւ, որ հետաքրքիր սերիաները դեռ առջեւում են՝ շնորհիվ լավ խմբի՝ պրոդյուսեր Ելենա Արշակյանի, սցենարիստ Անահիտ Մխիթարյանի եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ այստեղ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ