![]()
Նախկին հեռուստահաղորդավար Արմեն Դուլյանը գրում է.
«Ասում են՝ էն ժամանակ նիկոլենք փողոց էին փակում, բա ինչու հիմա որեւէ քաղաքական ուժ չի կարող փողոց փակել…
Էն ժամանակ փողոցներ էին փակում հենց քաղաքական ուժի ղեկավարները, հզոր ցույցեր էին կազմակերպում, կոորդինացնում էին ակտիվիստների գործողությունները…
Նրանք գիտեին, որ ամեն ինչ նաեւ Մարտի 1-ով կարող է ավարտվել…
Այդ ղեկավարներին նաեւ ձերբակալում էին….
Հիմա փողոց են փակում ջահելները, նրանց տանում են ոստիկանություն, ազատ են արձակում, իսկ քաղաքական ուժի ղեկավարները ընդամենը իրենց վրդովմունքն են արտահայտում…
Ու նաեւ բողոքում՝ բա ինչու էն ժամանակ….»:
![]()