Աթոռներից պինդ բռնվեք․ ՍԴ ճգնաժամի առաջին պատճառը Վահե Գրիգորյանն է․․․

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ եմ լսում։
ԱԺ իմքայլական պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը թվարկում է ՍԴ ճգնաժամի պատճառները, եւ առաջինն ի՞նչ ասի, որ լավ լինի… Աթոռներից պինդ բռնվեք։

Առաջին պատճառն, ըստ էս պարոնի, էն է, որ ՍԴ դատավորներից մեկը նիստերին չի մասնակցում։
Հասկացա՞ք, ճգնաժամի առաջին պատճառը Վահե Գրիգորյանն է։
Ու էս մարդուն վստահել են մի ողջ կարեւորագույն հանձնաժողովի ղեկը։

Պարո՛ն Վարդանյան, Վահե Գրիգորյանի՝ նիստերին չմասնակցելը ոչ թե ՍԴ դատարանի ճգնաժամի պատճառներից մեկն է, էն էլ՝ առաջինը, ա՛յլ Վահե Գրիգորյանը նիստերին չի մասնակցում ՍԴ դատարանում ստեղծված ճգնաժամի պատճառով։

Է՛ն ճգնաժամի, որը չե՛ք կարողանում լուծել դու՛ք եւ ձեր գործընկերները, պարո՛ն Վարդանյան։
Չէ, սրանք իրոք լրջորեն վաԴ են։

Էս ի՞նչ է ասում, էս ի՞նչ եմ լսում։ԱԺ իմքայլական պատգամավոր, պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը…

Posted by Լիզա Ճաղարյան on Tuesday, December 3, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ