![]()
Ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից Գերասիմ Վարդանյանը, Դավիթ Հունանյանը և ևս մեկ երիտասարդ, որոնց առաջինն էին բերման ենթարկել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցից։
«Այս կառավարությունն ասֆալտին փռված է: Սա քաղաքական պատվեր է, ու եթե իրենց թվում է, թե մեզ փռեցին ասֆալիտին, իրենք սրանից հետո ասֆալտին փռված են՝ որպես քաղաքական մարմին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ դաշնակցական երիտասարդի իրանք խորը թյուրիմացության մեջ են
«Ասօրվա կառավարությունը կրակի հետ է խաղում ու վառվելու է այդ կրակի մեջ», — ասաց Գերասիմ Վարդանյանը։
Տեղեկացնենք, որ բերման ենթարկելու 3 ժամը լրանալուց հետո մյուս երիտասարդները ևս ազատ կարձակվեն։
![]()