![]()
ՀՅԴ երիտասարդները շարունակում են փակ պահել Վազգեն Սարգսյան փողոցը:
Ոստիկանությունը փողոցը բացելու համար 5 րոպե ժամանակ էր տվել ցուցարարներին: Ժամանակը լրանալուց հետո ոստիկանության ծառայողներին վերջին ցուցումները տրվեցին, այն է՝ չգնալ սադրանքների, անհամաչափ ուժ չկիրառել:
ՀՅԴ երիտասարդական միության անդամները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև, փակել են Վազգեն Սարգսյան փողոցը:
Նրանք նշում են՝ իրենք այլևս չեն ցանկանում հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպելու դեպքում էլ ցանկանում են միայն լսել նրա հրաժարականի տեքստը:
Առաջիկա քայլերը ցուցարարները դեռ չեն բացահայտում, ասում են՝ առայժմ փակ են պահում Վազգեն Սարգսյան փողոցը: Ոստիկանները հինգ րոպե ժամանակ տվեցին, որ փողոցը բացեն:
ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
ՀՅԴ երիտասարդները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
Posted by Azatutyun TV on Tuesday, December 3, 2019
![]()