![]()
2020-ի սկզբին ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը լսարանին կներկայացնի փաստագրական-խաղարկային ֆիլմ Խորեն Լևոնյանի, Նազենի Հովհաննիսյանի և Վահե Բեգոյանի մասնակցությամբ: «Անավարտ օպերա» ֆիլմը HK Production-ի ու «Հայք» կինոստուդիայի արտադրանքն է։
Դերասան Խորեն Լևոնյանը մարմնավորել է Հովհաննես Թումանյանին, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը՝ իշախանուհի Մարիամ Թումանյանին, երաժիշտ Վահե Բեգոյանը՝ Կոմիտասին։
«Սա բավականին ուսուցողական նախագիծ է՝ փաստագրական-խաղարկային ֆիլմ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի բարեկամությանը։
![]()
Հետաքրքիր պատմություն է, որի հիմք է հանդիսացել իշխանուհի Մարիամ Թումանյանի առաջարկը Կոմիտասին՝ գրել «Անուշ» օպերան։ Կոմիտասը սկսել է աշխատել օպերայի շուրջ, բավականին երկար է աշխատել՝ մինչև 1910 թվականը, սակայն օպերան այդպես էլ չի կայացել՝ մնալով անավարտ։
![]()
Ի դեպ, իշխանուհի Մարիամ Թումանյանն ազգակցական կապ չունի Հովհաննես Թումանյանի հետ։ Նա մեկենաս էր, որը հովանավորում ու խթանում էր Թումանյանի գործունեությունը։ 1903 թվականին Մարիամն իր մեծ ներդրումն է ունեցել Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուի տպագրման գործում»,-նշեց Հրաչ Քեշիշյանը։
![]()
![]()