«Ես չեմ խմում, երեկույթների չեմ գնում». հանուն երեխաների ինչ է զոհաբերել Քիմ Քարդաշյանը

Նայելով Քիմ Քարդաշյանին՝ դժվարությամբ կարելի է հավատալ, որ նա հրաժարվել է կյանքի շատ ուրախություններից։ Նա պատմել է, որ հանուն ընտանեկան բարեկեցության ստիպված է եղել շատ բան զոհաբերել։

Քիմը կտրուկ փոխել է իր սովորությունները, երեխաների ծնունդից հետո փոխվել է նաեւ նրա օրվա ռեժիմը։ Նախկինում նա սիրում էր երեկույթների ու միջոցառումների գնալ, սակայն երեխաների լույս աշխարհ գգալուց հետո նա աստիպված է եղել հրաժարվել հաճախ հանրությանը ներկայանալուց։

«Հիմա ամեն օր ես արթնանում են նույն ժամին` վաղ առավոտյան․ որպես կանոն՝ ժամը 5-ին։ Հետո անում եմ իմ գործերը, զբաղվում ամուսնուս, երեխաներիս հետ։ Ես պառկում եմ քնելու, երբ երեխաներն են քնում։ Եվ հիմա միշտ այդպես է։ Եթե ես խախտեմ այդ գրաֆիկը, ես առհասարակ չեմ հասցնի անել ամենն, ինչ ծրագրել եմ։ Ինչ-որ իմաստով ես իմ ընտանիքի ստրուկն եմ»,- հեգնանքով ասել է Քիմը։

Ի դեպ, Քիմը հրաժարվել է նաեւ ալկոհոլից, որը բացասաբար էր ազդում մաշկի վրա։ «20 տարեկանում դու նման ոչ մի բանի մասին չես մտածում։ Նույնիսկ 30-ից մի փոքր ավելի դեպքում։

Բայց հիմա եթե ես խմեմ, դեմքս այտուցվում է, աչքերիս տակ պարկեր են հայտնվում։ Անկեղծորեն, այս դեպքում նույնիսկ կոսմետիկան է անզոր։ Մի խոսքով՝ ես չեմ խմում, երեկույթների չեմ գնում եւ ենթարկվում եմ երեխաներիս ռեժիմին»,- եզրափակել է հայուհին։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ