«Շուկա մտնել հայկական ավիափոխադրող՝ 13 ուղղություններով թռիչքներով․..». Տաթև Ռևազյան

Առաջիկայում Հայաստանի ավիացիոն փոխադրումների շուկա կարող է մտնել տեղական, հայկական ավիաընկերությունը, որն արդեն փաստաթղթեր է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտե։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։

Նա հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է ամառային սեզոնից մուտք գործել շուկա՝ 13 ուղղություններով թռիչքներ իրականացնելով։ Ընկերությունը, ըստ Ռևազյանի, շաբաթական կատարելու է 41 չվերթ, ինչը նշանակում է, որ տարեկան ունենալու է 388 հազար նստատեղ։

Ռևազյանի խոսքով՝ ընկերությունը խոստացել է 200 աշխատատեղ բացել առաջիկայում։

Մանրամասները՝ ստորև ներկայացրած տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ