Երևանում կամավորներն արդեն մաաքրում են ներկված Գրիբայեդովի արձանը

Հասարակության շրջանում հակասական գնահատականի է արժանացել Շահեն Հարությունյանի կողմից Գրիբայեդովի արձանի վրա ներկ լցնելու քայլը։

Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով Շահեն Հարությունյանի արարքը. նա մասնավորապես գրել է՝ «Նմանատիպ արարքը վանդալիզմ է ու պետք է դատապարտվի խստագույնս: Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ընթացք տալ»:

Բացասական գնահատականի է արժանացել արարքը նաեւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինի ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից, որը Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սա վանդալիզմ է, սրանով ուրախանլը գռեհկություն ու տգիտություն…»

Իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ սոցցանցի հետևորդները արդեն որպես կամավոր փորձում են մաքրել արձանը:

Գրիբոյեդովի արձանը մաքրում ենք

Posted by Ваик Хан on Monday, December 2, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ