Շահեն Հարությունյանը ներկել է Գրիբոյեդովի արձանը

Շահեն Հարությունյանը կարմիր ներկ է լցրել ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, որը գտնվում է Երևանի Օղակաձև այգում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։

Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,– գրել է նա։

Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։ Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով։

Posted by Shahen Harutyunyan on Monday, December 2, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ