![]()
Էդգար Մխիթարյանը գրում է․
Հեչ միտք չունեի անդրադառնալ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի 5,5 տողանոց գրառմանը, բայց քանի որ տարածվել է համացանցում, որոշեցի անդրադառնալ։ Բայց անդրադարձս ոչ թե նրա համար է, որ Գևորգի պատգամավոր կերպը հիացնում է, այլ․․․․․․․․․․
Համացանցում տարածվել է Գևորգ Պետրոսյանի հետևյալ գրառումը։
**********************************************************
Վատիկանի պադվալները
Չմեռանք՝ Վատիկանի պադվալներում էլ հայրենակիցներ ունեցանք: Սենց որ գնա, հայրենակիցներ կգտնվեն նաև Ջակարտայի կրիշներին, հավանայի կաչագարանոցներում, Գվատեմալայի թոնրատներում և, իհարկե, Բուենոս Այրեսի բորդելներում:
Բա ասում եք՝ հայերը քիչ են աշխարհում…
***********************************************************
Կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ իրավագիտության <<գիգանտը» արձագանքել է Իտալիայում վարչապետի ելույթին , որտեղ ասել էր, որ նույնիսկ Վատիկանի պադվալներից էլ ոմանց գտնելու են և բերեն։
ԲՀԿ-ական պատգամավորի գրառումը ևս մեկ անգամ ապացուցում է, տկարամտությունն ու խավարամտությունը չունի սահմաններ, չի ճանաչում պաշտոն և տարիք։
Եթե ԱԺ պատգամավորը, իրավագիտության <<монстр>>-ը, առ այսօր չի տարբերում խոսքի ուղիղ և փոխաբերական իմաստները, ապա որևէ բան ավելացնելու կարիք չկա։
Հայերենդ կրկնիր, որ վերհիշես Գևորգ։ Կամ ինչպես ձեր դասականն էր ասում, որ հայերեն է պապրապվելու (https://www.youtube.com/watch?v=J8iLHceL4xQ, նայեք 2։50 րոպեից), հայերեն պարապվեք, վնաս չի։
Թերևս ձեր խմբակցության «железная леди»-ին՝ (այս արտահայտւթյանը հումորով մոտեցեք) Նաիռա Զոհրաբյանը իրավացի էր, երբ մոտ 10-12 օր առաջ առաջարկում էր հայոց լեզվի քննություն վերցնել ԱԺ պատգամավորներից և կառավարության անդամներից։
Դե քանի որ ձեր խոսքը գործ է, սկսեք այդ քննությունը ձեզանից։
Ինչ վերաբերում է գրառմանդ, ապա հիշեցնեմ, որ 2008թ․ մարտի 1-ից անմիջապես հետո ՀՅԴ-ի հետ հիմնականում եղել եք գործող իշխանության прицеп-ը։ Դե պատկերացրու ինչքան <<գերազանց>> եք աշխատել, որ մարդիկ նախընտրել են Ջակարտայի կրիշները Հայաստանից։
![]()