Արման Բաբաջանյանը սուտ տեղեկություն տարածելը քրեականացնող նախագիծ է դրել շրջանառության մեջ

Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 325.1-րդ հոդվածով.

«Դրանով կանոնակարգվելու է սուտ տեղեկություն տարածելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես հոդվածի առաջին մասով՝ սուտ տեղեկություններ տարածելը, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝ պատժել կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:

Նույն հոդվածի երկրորդ մասով գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելու համար առաջարկվում է սահմանել պատիժ՝ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ երկու տարի ժամկետով: Միևնույն ժամանակ այդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Քրեական օրենսգրքում նման փոփոխություն կատարելու իմ քայլի դրդապատճառը Հայաստանի ներկայիս քաղաքական իրողություններն են, որոնք արտահայտվում են համաշխարհային պրոբլեմատիկա համարվող այնպիսի երևույթով, ինչպիսինն է «ֆեյքնյուզը»: Հատկապես 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո կեղծ և մանիպուլյատիվ տեղեկտվությունը դարձել է մեր քաղաքական, լրատվական կյանքի անբաժանելի մասը:

«Ֆեյքնյուզը» վերածվել է քաղաքական ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու գործիքի, ինչը գնալով ավելի մասսայական է դառնում: Հետևաբար անհրաժեշտ է այդ խնդրին օրենսդրական կարգավորումներ տալը, որը, բնականաբար, ամբողջությամբ չի չեզոքացնի «ֆեյքնյուզի» ազդեցությունը, սակայն առնվազն զսպող նշանակություն կունենա կեղծ տեղեկատվությունը որպես քաղաքական մեթոդ օգտագործողների համար»:

Դեկտեմբերի 2-ին Ազգային Ժողովում շրջանառության մեջ եմ դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում…

Posted by Արման Բաբաջանյան / Arman Babajanyan on Monday, December 2, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ