![]()
Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Եվ այսպես… թավշյա հեղափոխության «երդվյալ հակառակորդները» օրեր առաջ ասպարեզ նետեցին հերթական «սուտի մեղադրանքը»… այս անգամ այդ «մեղադրանքի» հասցեատերը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է։
Պատկերացնու՞մ եք, թե ինչ ծանրագույն հանցանք է գործել Երևանի քաղաքապետարանը՝ ընդունելով Երևանին նվիրաբերած «ԿԱՄԱԶՆԵՐԸ»…
Եվ այդ «ԿԱՄԱԶՆԵՐԻ» ծագումնաբանության կապակցությամբ ազգային սուգ հայտարարելն ընդամենը քաղաքական շահարկում է կամ, մեղմ ասած, պրոֆեսիոնալ անգիտություն։
Այն, որ տեղի է ունենում քաղաքական սադրանք, վկայում է նաև հետևյալ տրյուկը. երբ Երևանի քաղաքապետը առկախեց Սանիթեքի հետ աղբահանության պայմանագիրը ասվում էր, որ Երևանի քաղաքապետը անհարկի և չհիմնավորված մեծ ծախսեր է անում Երևանի բյուջեից՝ գնելով աղբատար մեքենաներ և աղբարկղեր, իսկ երբ պարզվեց, որ այդ մեքենաները նվիրաբերել են գործարարները աղմկում են, թե Երևանի քաղաքապետը ներքաշված է կոռուպցիայի մեջ… Եվ ո’չ ավելի, ո’չ պակաս շինթույլտվություններ է «վաճառում»… այլ խոսքով՝ «Կամազ»՝ շինարարության դիմաց սցենարով»…
Մինչդեռ խնդիրը նրանում է, որ նմանատիպ նվիրատվությունները մշտապես եղել են ու կլինեն Երևանին՝ անկախ նրանից՝ ով կլինի քաղաքապետը…
Թե ինչ աղետալի էր Երևանում աղբահանության վիճակն ամռանը, հայտնի է անգամ ոզնիներին։ Եվ միանգամայն արդարացված է, որ Երևանի քաղաքապետը հրաժարվեց Սանիթեք կոչվող չարիքից…
Այնպես որ, կատակլիզմների հետ առճակատվող սահմանափակ բյուջե ունեցող Երևանի քաղաքապետը չունի «տաս տարի» մտածելու ժամանակ, առավել ևս, երբ բոլորիս աչքի առջև Երևանը վերածվում էր աղբավայրի…
Եվ ընդհանրապես, եթե մենք ինչ-որ բան ենք ակնկալում և սպասում որևէ պաշտոնյայից, չպետք է մոռանանաք, թե ինչ վիճակում նրան ինչ ենք հանձնել և ինչ ենք պահանջում…
Հ.Գ. Ինչևիցե… Հայկ Մարությանին թիրախավորելը բնավ էլ պատահական չէ… Ոմանք փորձում են խժռել հեղափոխությունը… Կստացվի, թե ոչ, ժամանակը ցույց կտա…
Իսկ Հայկ Մարությանին կոռուպցիայի մեջ «մեղադրելը» ցինիզմի ջղաձիգ փորձեր են, ոչ ավելին…
Եվ այսպես… թավշյա հեղափոխության "երդվյալ հակառակորդները" օրեր առաջ ասպարեզ նետեցին հերթական "սուտի մեղադրանքը"… …
Posted by Արմեն Դանիելյան on Sunday, December 1, 2019
![]()