«Սերժ Սարգսյանն աշխատել է իր և իր փեսայի համար…». Խաչատուր Սուքիասյան

Գործարար Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ԵԺԿ նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել ու ամեն ինչ արել է իր և իր փեսայի համար:

Գործարարը նաև հերքել է, որ լավ հարաբերություններ է ունեցել երրորդ նախագահի հետ:

«Սերժ Սարգսյանին ես շատ լավ ճանաչում եմ, իր հետ զրույց եմ ունեցել տարբեր ժամանակներում:

Եթե Սերժ Սարգսյանն ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ իր հետ լավ հարաբերություն եմ ունեցել: Ես հիշում եմ նրան, երբ նա Ղարաբաղից եկավ:

Նա իր բոլոր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ նրան, ումից ընդունել էր նախագահությունը»,- ասել է Սուքիասյանը:

Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ