«ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար Հայաստանի իշխանությունն ունի երկու ճանապարհ»․ Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար Հայաստանի իշխանությունն ունի երկու ճանապարհ։

Խորհրդարանը պարտավոր էր իրավա-քաղաքական գնահատական տալ անցած երկու տասնամյակին, այդ թվում՝ ՍԴ-ին, և ճանապարհ բացել իշխանության ուզուրպացիայի հետևանքները գործնականում վերացնելու համար։

Մյուս տարբերակը սահմանադրական փոփոխություններն են, որոնք կարող են ճանապարհ բացել ՍԴ ձևավորման նոր ընթացակարգերի, Բարձր դատարանի ինքնուրույնությունն ու անկախությունը երաշխավորելու համար։

Եթե այս քայլերում իշխանությունը հապաղում է, ապա Վահե Գրիգորյանը ոչ միայն ոչնչացրել է գործող ՍԴ-ին, այլ նաև բացահայտել է այսօրվա իշխանության քաղաքական ամլությունը։»

«ՍԴ ճգնաժամը հանգուցալուծելու համար Հայաստանի իշխանությունն ունի երկու ճանապարհ։ Խորհրդարանը պարտավոր էր իրավա-քաղաքական…

Posted by Լիզա Ճաղարյան on Sunday, December 1, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ