Հակահեղափոխականների մարտավարությունը հստակ ընդգծվում է․․․

Հակահեղափոխականների մարտավարությունը հստակ ընդգծվում է։

Այսօր բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ Վարչապետը շատ բարձր վարկանիշ ունի և վայելում է ժողովրդի լիակատար վստահությունը, սերն ու հարգանքը և նրա գործողությունների արդյունքում այդ վստահությունը, սերը և հարգանքը գնալով ավելի ամրապնդվում, խորանում և ավելանում են։
Այս իրավիճակում անիմաստ է փորձել թիրախավորել Վարչապետին, նրա անձը և լայնածավալ քնադատական հարձակում իրականացնել նրա նկատմամբ, քանի որ կստանան շատ հուժկու հակահարված և հենց իրենք կհայտնվեն էլ ավելի անհարմար իրավիճակում։

Ուստի նրանք ընտրել են այլ մարտավարություն։ Նրանք թիրախավարում են Վարչապետի թիմում գտնվող և կարևոր պաշտոններ զբաղեցնող այլ անձանց։ Դրա ցայտուն օրինակն են Արայիկ Հարությունյանի և Հայկ Մարությանի դեմ սկսած արշավները։

Հակահեղափոխական ուժերը օգտագործելով իրենց կողմից վերահսկվող ողջ մեդիա ռեսուրսը, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, թե որքան հեռուստաալիքների և լրատվական կայքերի են նրանք տիրապետում կամ վերահսկում, օգտագործելով իրենց գրպանային քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին, թիրախավորում և լայնածավալ հարձակում են գործում այդ պաշտոնյաների վրա։ Շատ հաճախ դիմելով ստի, կեղծիքի, ապատեղեկատվության, էժանագին և պրիմիտիվ մանիպուլյացիաների։
Նպատակը մեկն է, դրանով նրանք փորձում են թուլացնել Փաշինյանի թիմը, փչացնել այդ թիմի ներսում տիրող մթնոլորտը, որի արդյունքում էլ ի վերջո հույս ունեն թուլացնել Փաշինյանի դիրքերը։

Ու այս ամենի ֆոնին պատահական չեմ համարում այսօր «փեսայի» հերթական գրառումը, որում նա կանխատեսում էր իշխանությունների մոտալուտ վախճանը։
Հիմա արդեն պարզ է, թե ում կողմից են ընտրվում թիրախները և ում կողմից են ղեկավարվում նրանց նկատմամբ հարձակումների գործընթացները։
Նշված իրավիճակում ակնկալում եմ, որ իշխող քաղաքական ուժը պետք է գործի ավելի միասնական և համախմբված և ցանկացած նման հարձակման փորձի տա միասնական և հուժկու հակահարված։ Պետք է յուրաքնչյուր պաշտոնյա զգա իր քաղաքական թիմի և ժողովրդի աջակցությունը իր թիկունքում։

Պաշտոնյան, ով ծառայում է իր երկրին և ժողովրդին պետք է պաշտպանված լինի պետության և ժողովրդի կողմից, թույլ չենք տալու ձեզ խաղալ մարդկանց նյարդերի և համբերության հետ, արատավորել նրանց անունն ու բարի համբավը։ Ամեն անգամ ստանալու եք հուժկու հակահարված, մենք ի զորու ենք պաշտպանել ժողովրդի և երկրի առջև բարեխիղճ իրենց պարտականությունները կատարող պաշտոնյաններին, դա կլինի Վարչապետը, թե մեկ այլ պաշտոնյա։

Հակահեղափոխականների մարտավարությունը հստակ ընդգծվում է։Այսօր բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ Վարչապետը շատ բարձր…

Posted by Shavarsh Soghomonyan on Saturday, November 30, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ