«Զինվորի սննդի հարցն առաջնային է․..». վարչապետ Փաշինյան

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լուրերին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացվել է զինվորների ծառայության պայմանների բարելավմանը։

Բացի այդ՝ Արցախի իշխանությունների հետ կա պայմանավորվածություն, որ գործող սպայակազմի բնակարանային խնդիրը, մինչև 2023 թ-ը ներառյալ, պետք է լուծվի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ