«Սպառազինությունների առումով շոշափելի ձեռքբերումներ ունենք…». վարչապետ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը <Լուրերին> տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ այս մեկուկես տարվա ընթացքում սպառազինության ձեռքբերման առումով շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք։

Բացի այդ՝ Արցախի իշխանությունների հետ կա պայմանավորվածություն, որ գործող սպայակազմի բնակարանային խնդիրը, մինչև 2023 թ-ը ներառյալ, պետք է լուծվի։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը եւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 30-ին այցելել են հանրապետության հյուսիսային սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ