Մայրն առաջին անգամ ցուցադրել է «Բեթմենի դիմակով» ծնված աղջկա դեմքը վիրահատությունից հետո

Դեմքի հսկայական բնածին խալով ծնված փոքրիկ Լունայի մայրիկն առաջին անգամ ցույց է տվել երեխայի դեմքը վիրահատությունից հետո: Մուգ խալը հնարավոր է եղել հեռացնել առայժմ միայն ճակատային հատվածից:

Ամերիկայում ծնված աղջնակի վիրահատությունն արել են Ռուսաստանում: Ամերիկյան բժիշկները՝ որպես բուժում, առաջարկել են հարյուրավոր լազերային թերապիաներ, իսկ կրասնոդարցի վիրաբույժ Պավել Պոպովն առաջարկել է նորարարական մեթոդ:

«Բեթմենի դիմակով» աղջնակի մայրը՝ Քերոլ Ֆենները, վստահել է նրան ու մեկնել Կրասնոդար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ