Աղջիկը վստահ էր, որ հայրն իրեն մեքենա կնվիրի՝ քննությունները հանձնելուց հետո, բայց …

Ո՞ր հայրը չի ցանկանում, որ իր երեխան ոչ մի հարցում հետ չմնա հասակակիցներից: Այդպես էլ մեր պատմության հերոսը. նա դստերն ուղարկեց ավտոդպրոց, որպիսի վերջինս վարորդական իրավունք ստանա:

Աղջիկը վստահ էր, որ սովորելուց և իրավունքը ստանալուց հետո՝ հոր կողմից մեքենա նվեր կստանա: Եվ նրա երազանքը մասնակի կատարվեց:

Սիրող հայրը հարազատ դստեր համար շքեղ նվեր էր պատրաստել: Ահա տրանսպորտը կայանված է բակում, սակայն մեծ կտորով է ծածկված: Հայրը լավ տրամադրությամբ է, աղջիկը՝ նույնպես: Տխրելու պատճառ չկա. ուսումն ավարտված է, իրավունքը՝ ստացած: Նա արդեն կարող է նստել ղեկին, միայն մի խնդիր կա. ինքը մեքենա չունի: Եվ ամբողջ հույսը հոր վրա է:

Ինտրիգան շատ մեծ է. աղջկա աչքերը կապված են, նրան ինչ-որ բանի մոտ են տանում: Տեսքից մեքենա է հիշեցնում: Աչքերը բացում են, և…աղջիկը տեսնում է 4 անիվներ…նման է սպորտային մեքենայի…

Ցավոք, ոչ բոլոր ծնողները կարող են մեքենա գնել և անակնկալով ուրախացնել երեխաներին..

Իսկ ի՞նչ էր դա…

Հանում են կտորը և երևում է… էլեկտրական մոպեդ: Այո, հոգատար հայրիկը չէր ծուլացել և մեքենայի ձև հիշեցնող հիմք էր պատրաստել: Նույնիսկ 4 անիվ էր դրել:

Բարեբախտաբար, աղջիկը ժառանգել է հոր հումորի զգացումը: Նա չնեղացավ, այլ միայն մի լավ ուրախացավ: Առանց ժամանակ կորցնելու՝ նա փորձարկեց իր նոր տրանսպորտը:Բայց համաձայնեք, որ էլեկտրական մոդեդը մեքենայից հարմար է, նույնիսկ բենզին պետք չէ, բավական է միայն վերալիցքավորելու սարքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ