![]()
Սիցիլիայի Բիվոնա փոքրիկ քաղաքում կարելի է տուն գնել մեկ եվրոյով: Այս կերպ տեղական իշխանությունները ցանկանում են ավելացնել բնակիչների թիվը, գրում է The Sun-ը:
Այսօր Բիվոնայում ապրում է մոտ չորս հազար մարդ` երկու անգամ քիչ, քան 40 տարի առաջ: Վաճառքի հանված շինությունների մի մասը լավ վիճակում է, բայց կան նաև վերակառուցման կարիք ունեցողներ:
Նշվում է, որ մեկ եվրոյի դիմաց գնված տունը կարող է վերածվել ռեստորանի, խանութի կամ հյուրանոցի: Այս դեպքում գնորդը վերանորոգման համար պետք է ներդնի մոտ 2500 եվրո:
![]()