«Միասին աղոթեք». Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում նկարահանվել են Քիմ Քարդաշյանը և նրանց չորս երեխաները

Գոհաբանության օրը՝ առավոտյան, հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթը ներկայացրել է իր նոր՝ Closed On Sunday («Կիրակի փակ է») երգի տեսահոլովակը, որում հանդես են եկել նաև նրա կինը՝ ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, և նրանց չորս երեխաները՝ Նորթը, Սենթը, Չիկագոն և Փսալմը, ինչպես նաև Քրիս Ջեները, Քորթնի Քարդաշյանը՝ իր երեխաների հետ և ռեփերի հայրը, գրում է Daily Mail-ը:

Տեսահոլովակի վերջում, մասնավորապես, տպավորիչ է Ուեսթի ավագ դստեր՝ Նորթի «դերակատարումը», որի ժամանակ Նորթը բարձր ու հրճվալից բղավում է, գրում է աղբյուրը:

Տեսանյութը սկսվում է դեպի անհայտություն ընթացող մի խումբ տանկանման մեքենաների տեսարանով: Մյուս տեսարանում Քանյեն և Քիմն իրենց երեխաների հետ միասին նստած են ժայռի վրա: Ընտանիքի անդամները կրում են Քանյեի Yeezy հավաքածուից ձմեռային հագուստ:

Հաջորդ տեսարանում զույգը երեխաների, Քրիս Ջեների, Քորթնի Քարդաշյանի, ինչպես նաև մի խումբ մարդկանց հետ կանգնած է տեսախցիկի առջև:

Իր Closed On Sunday երգում ռեփ կատարողը խոսում է մերօրյա կյանքի դժվարությունների, ինչպես նաև ընտանեկան արժեքների մասին:

«Բռնեք ձեր ընտանիքի անդամների ձեռքերը և միասին աղոթեք»,- երգում ասում է Քանյեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ