![]()
Գրող, սցենարիստ Վահրամ Սահակյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հայկ Սարգսյանի աղմկահարույց օրինագծին, ըստ որի՝ եթե ունես 10 միլիոն դրամ, ապա կարող ես ծառայել ընդամենը 1 ամիս։ Սահակյանը գրել է․,
«Եթե հնարավոր լինի 10 միլիոն դրամով բանակից ազատվել՝ բանակում կմնան միայն խոցելի խավի երեխաները եւ քիչ լինելու պատճառով կխոցվեն, որովհետեւ խոցելի են, հո զոռո՞վ չի։
Եւ իրենց կբացատրեն, կասեն՝ «Ախպեր, դուք խոցելի եք, դուք պիտի խոցվեք, ի՞նչ եք ուզում»։
Իսկ միջին կարողությունների տեր մարդը մեկ տարում 10 միլիոն հանգիստ կհավաքի ու որդուն բանակից կազատի։ 10 միլիոնն ընդհանրապես փող չի աշխատող մարդու համար։ Դա մեկ տարվա աշխատավարձ է։ Լավ՝ երկու։ Թող լինի՝ երեք։
Բոլոր հայերն էլ կտան ու կթռնեն:
Ու բանակում կմնա այսօրվա բանակի 15 տոկոսը։
Բայց կարեւորն այն է, որ ազգը կազնվանա ու 10 միլիոնը կտա բացեիբաց, առանց թաքնվվելու եւ ամաչելու։
Եւ այսուհետ՝ հայերն իրենց բջությունը, Գ7-ությունն ու բոզությունը կանեն ի ցույց աշխարհի»։
![]()