ՀՀ գլխավոր դատախազն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արտերկիր մեկնած ու քրեական հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների արտահանձման վերաբերյալ հարցին, թե ինչու չի հաջողվում նրանց արտահանձնել Հայաստան:
Նկատենք, որ նրանց մեծ մասը ապաստան են գտել Ռուսաստանի Դաշնությունում: Դատախազն ասաց, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, այստեղ վիզային ռեժիմ չկա, դրա համար էլ շատերը նախընտրում են հենց ՌԴ մեկնել: «Ամեն փախնող իր հնարավորությունների գյորա փախնում ա»,-ասաց Արթուր Դավթյանը:
Hraparak.am-ի դիտարկմանը, թե եթե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչո՞ւ չի հաջողվում նրանից ստանալ հետախուզման մեջ գտնվողներին, Դավթյանն ասաց.«Հիմա Դուք էդ «եթե»-ով կասկածի տակ եք դնում մեր ռազմավարական գործընկերությո՞ւնը: Ես կասկածի տակ չեմ դնում»:
86 դիտում , 1 դիտում այսօր