Տաքսու վարորդը խնդրեց, որ պատահածն անպայման գրեմ էջումս. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր աշխատանքից տուն գալուց տաքսու վարորդը շատ ոգևորված պատմում էր, որ Սուրենյանը ասել է դեկտեմբերի 1- ին Երևանում շատ ուժեղ ձյուն է գալու։

Ասացի, որ ես նման բան չեմ ասել, ձյուն չի գալու, անձրև է տեղալու։

Ապշահար նայեց վրաս ու մի լավ ծիծաղեցինք։ Խնդրեց, որ պատահածը անպայման գրեմ էջումս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ