![]()
Ուրախությունը լավագույն դեղամիջոցն է՝ աշխարհային ամեն տեսակի կարիքների, հոգեբուժությունը՝ բոլոր ցավերի:
Չկա մի այնպիսի բան, որ Ուրախությունը և Սերը չկարողանան անել: Ձեր չափանիշները շատ բարձր տեղում նշանակեք: Նպատակ ունեցեք աշխարհը գրավել. աշխարհը՝ և ամեն ինչ, որ կա ձեր շուրջը: Պարզապես ասեք. <<Հիսուս կհաղթի>>. <<Հիսուս կփրկի>>: Այսպես ասեք տարակույսի դեպքում, մեղքի, ամեն մի չարիքի, ամեն տեսակի վախի դեպքում:
Ոչ մի չարիք չի կարող դիմանալ այս խոսքի ուժին, որովհետև չկա <<Ուրիշ անուն երկնքի տակ, որ տրված լինի մարդուն, որով մարդիկ կարողանան փրկվել >>: Կարիքի կամ պակասության, ամեն մի մտահոգության դեպքում ասեք. <<Հիսուս կփրկի չքավորությունից>>: Ամեն տեսակ վախի դեպքում ասեք. <<Հիսուս կփրկի վախից>>:
Այսպես արեք ամեն տեսակ կարիքի դեպքում, և նրանք շուտով աներևույթ կլինեն, ինչպես գիշերվա խավարը՝ երբ ծագում է արեգակը:
![]()