![]()
Ինչպես հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միություն ֆեյսբուքյան էջը, պայքարը հանուն արդարադատության վերականգնման և օրինական Հայաստանի ստեղծման է։
«Այսօր Հայաստանում չկա գործող օրենք, և որպես հետևանք կալանավորված է Արցախի հերոս ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,-նշել էին կազմակերպիչները։
«Սկսում ենք պայքար, այն լինելու է երկարատև, քանի որ հաղթական վերջակետը լինելու է այն, որ հարգվի ՀՀ սահմանդրությունը, դրանից սկիզբ առնող օրենքները, միջազգային կոնվենցիաները, մարդու պատվին, արժանապատվությանը հասցվող վնասը, այն էլ ընտրողաբար, տեղ չպետք է ունենա Հայաստանում։ Նշանակել մեղավոր և հայտարարել, որ այդ մեղավորը նշանակված է լրատվամիջոցների կողմից, և չհիշելով, որ մեղավոր նշանակելու մի իրավասու մարմին կա, դա դատարանն է, ավելի ճիշտ դատարանն էր։ Այլևս չկա դատարան»,-հայտարարեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մինասյանը։
![]()
Նա նշեց, որ դատարանին, արդարադատությանը նույնիսկ միջամտության փորձը մարդկության դեմ հանցագործություն է։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջով
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում՝ նրան ազատ արձակելու պահանջովhttps://www.youtube.com/watch?v=3JlqF3fBuhA
Posted by Tert.am on Tuesday, December 11, 2018
![]()