Կոլորադո նահանգից ամերիկացի զույգը կիսվել է հայ տղայի որդեգրման պատմությամբ:
Հարրիսների ընտանիքի պատմության մասին պատմել է FOX31 հեռուստաալիքը:
Բրենթ եւ Քելսի Հարրիսները տղային տեսել են Հայաստանում մանկատանը, սակայն դրանից հետո ստիպված են եղել ԱՄՆ վերադառնալ: Նրանք խոստացել են, որ անպայման կվերադառնան: Հավաքելով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ զույգը որդեգրել է Դավիթին, որին տվել է Քելվին անունը: «Ընտանիքում բոլորը տառապում են թզուկությամբ, սակայն նրանց միասնությունը ուրախացնում է»,- ասվում է սյուժեում:
Հարրիսների ընտանիքը GoFundMe կայքում արշավ է սկսել, որը 3 նպատակ ունի՝ բարելավել Հայաստանի մանկատների պայմանները, օգնել թզուկությամբ տառապող երեխաներին ընտանիք գտնել, եւ, վերջապես, օգնել փոխհատուցել Հայաստան ուղեւորության որոշ ծախսեր:
Նյութի աղբյուր՝ news.am
65 դիտում , 1 դիտում այսօր