Մերկելը սայթաքել է բեմ բարձրանալիս, ինչից հետո կատակել է

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սայթաքել է բեմ բարձրանալիս Բազմակողմանի առևտրի և թվային անվտանգության հարցերով բեռլինյան համաժողովի ժամանակ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հրապարակելով միջադեպը պատկերող տեսանյութը:

Դրանից հետո Մերկելը ամբիոնին մոտենալով՝ կատակել է, ասելով, որ չի նկատել աստիճանները, սակայն մյուս անգամ անպայման կօգտվի դրանցից:

Իր ելույթում Մերկելը դիմել է գերմանական արդյունաբերական և առևտրային պալատների ներկայացուցիչներին:

Ի լրումն այլ հարցերի՝ Գերմանիայի կանցլերն ընդգծել է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ