Գյումրիում տեղացել է առաջին ձյունը (լուսանկարներ)

Երեկվանից Շիրակի մարզում ձյուն է տեղում: Երեկոյան դժվարանցանելի է եղել հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածը: Մաքրման աշխատանքներ են տարվել մարզի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին, բայց, բացի ճանապարհաշինարարների աշխատանքից, ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց, որ ճանապարհները բաց մնան:

Իսկ Գյումրիում փողոցներում մաքրման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չի զգացվել: Գյումրիի համար ձյունն առաջինն էր, ինչը ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին մտածելու առիթ էր քաղաքապետարանի համար:
25 օր առանց տեղումների, որից հետո առատ ձյուն…

Շիրակի մարզում ձյունն այս տարի ուշացել էր: Վերջին անգամ նոյեմբերի 1-ին կարճատև տեղացել էր Աշոցքում ու Ամասիայում, իսկ Գյումրիում տեղումներն անձրևի տեսքով էին:

Շիրակի մարզին ոչ բնորոշ չոր եղանակներից հատկապես դժգոհող գյուղատնտեսներին երեկ երեկոյան արդեն առատ ձյունն ուրախացրեց: Աշոցքում, Ամասիայում ու Լանջիկում ճանապարհների առանձին հատվածներ երեկոյան դժվարանցանելի էին: Վարդաղբյուրի հատվածում անգամ արգելափակված բեռնատարներ են եղել:

աղբյուրը՝  ShantNews

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ