Լիլիթ Կարապետյանի կրքոտ լուսանկարը

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է կրքոտ կերպարում։  Կադրում երգչուհին վառ շպարով է, վարսերը ալիքավոր են, արձակված։

Նա նստած է դաշնամուրի առջեւ։ Երգչուհին կրում է սեւ, մարմինն ընդգրկող, մաս-մաս թափանցիկ, երկարափեշ, խորը դեկոլտեով զգեստ։ Հրապարակմանը կից Լիլիթը կատարել է հետեւյալ գրառումը․ «Նորաձեւությունն անցողիկ է,միայն ոճն է մնայուն»։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ