![]()
Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
—Ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում ձերբակալված Վարդգես Մարկոսյանինն է /դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը/, ով ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի, կալանավորվել է 2014 թ. դեկտեմբերից մինչև 2016 թ. հոկտեմբերը փողերի լվացման և մոտ 3.5 մլն դոլար արժողությամբ 40 կգ կոկաին տեղափոխելու համար:
(https://www.justice.gov/…/north-hollywood-man-plead-guilty-…)
—ԱՄՆ-ում ու նաև սոցցանցերում Վարդգես Մարկոսյանը հանդես է եկել «Ջիանի Օնչո», «Դեւիդ Պետրոսով», «Լարամ Նարման» անուններով, և ինչպես լրագրող Մկրտիչ Կարապետյանն է բացահայտել, մոլի երկրպագում է Ռոբերտ Քոչարյանին:
—Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա իր քրոջ հետ միասին Հայաստան ևս թմրանյութ տեղափոխել է թե ոչ, սակայն հայտնի է, որ այդ նույն ժամանակային միջակայքում՝ 2016թ. ՀՀ Զվարթնոց օդանավակայանում սահմանը հատելիս առգրավվել էր ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվող թմրանյութ, որի կապակցությամբ հարուցված քրգործով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռ.Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը, ՀՀ «փառապանծ» դատական համակարգի ջանքերով գործով անցնող 13 անձանցից ընդամենը 3-ն էին «թողնվել», որոնցից մեկը՝ տխրահռչակ Նարեկ Մութաֆյանը ոչ միայն 4 տարի չի նստել, այլ Ռոբերտ Քոչարյանի «աջակցության շրջանակներում» հետագայում կատարեց ևս 2 հանցագործություն՝ ակտիվ մասնակցություն ունենալով իմ տան մուտքի մոտ իմ վրա հարձակմանն ու հեռախոսի հափշտակմանը, ապաև՝ հետապնդելով դատավոր Աննա Դանիբեկյանին: Նրա ու իր հայաստանյան նարկոխմբակի հետ համագործակցած անձը՝ ԱՄՆ-ում, այդպես էլ չհայտնաբերվեց:
—Չասեմ, որ Նարեկ Մութաֆյանի «դերասանուհի» քույրը՝ Անահիտ Մութաֆյանը, Գայանե Ասլամազյանի «սերիալային» գործընկերներից է:
-Այս «պատահական» համընկնումներից ու կոռելացիաներից հետ մեկտեղ քաղաքում շշուկները բազմաթիվ են նարկոբիզնեսի ու նախկին նախագահներից մեկի ընտանիքի կապի մասին, էլ չասած՝ աջակիցների շարքերում թմրամոլների առատությունը:
—Կարծում եմ՝ ՀՀ իրավապահները պետք է սերտորեն համագործակցեն ԱՄՆ արդարադատության դեպերտամենտի հետ՝ պարզելու համար, թե այդ 40 կգ կոկաինից որքանն է Հայաստան մտել ու ում միջոցով: Եթե, իհարկե, Հայաստանը իրավապահներ ունի….
—Ֆեյսբուքյան էջը ԱՄՆ-ում ձերբակալված Վարդգես Մարկոսյանինն է /դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը/, ով ըստ…
Posted by Styopa Safaryan on Wednesday, November 27, 2019
![]()