![]()
Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկը հետաքրքիր պահ է արձանագրել Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի կյանքից։ Տեսանյութը Facebook-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը։
Տեսանյութում երևում է, որ կենդանին զբոսնում է անտառում, նկատում է իրեն հետևող տեսախցիկը։
Տեսախցիկն այնքան է հետաքրքրել ընձառյուծին, որ նա վերադարձել և սկսել է ավելի մոտիկից զննել խցիկը, նույնիսկ լիզել այն` համը տեսնելու համար։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
Վանդալներին փնտրող մեր ընձառյուծը…..🐆😀😀😀Наш леопард ищет вандалов …🐆😀Our leopard looking for vandals… 🐆#khosrov #khosrovforest #khosrovreserve #nature #armenia #wildlife #khosrovtours #leopard2019
Posted by Khosrov Forest State Reserve/ "Խոսրովի անտառ" պետական արգելոց on Tuesday, November 26, 2019
![]()