![]()
Առաջին լրատվականի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է.
«Որևէ մեկը որևիցե բան չի պահանջել, որևէ պայման չի դրել ինչ-որ մեկի առջև:
Գիտեմ, որ շատերը ենթադրում էին, որ պայքար կգնա, որ քաղաքական թիմը կգա Արթուր Վանեցյանին, որը ԱԱԾ նախկին տնօրենն էր, կհանի ՀՖՖ նախագահի պաշտոնից, բայց վստահեցնում եմ, եղել է զրույց փոխըմբռնման մթնոլորտում, եղել է գիտակցություն, որ խնդիր կա, ի սկզբանե ՀՖՖ ղեկավարի պաշտոնը ստանձնելիս պարոն Վանեցանը նշել է, որ եկել է որոշակի ժամանակահատվածով, կոնկրետ առաքելությամբ:
Թող որևէ մեկն ինտրիգ չփնտրի դրա մեջ, քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա, սուրճ ենք խմել, քննարկել ենք, թե ինչ պետք է արվի և ինչպես պետք է արվի ընդհանրապես»:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
![]()