![]()
Մարդիկ նստած վանկարկում են «մարդասպան»։
Ինչու են վանկարկում այդպես, եթե նույնիսկ մեղադրանքում սպանությունների հետ կապված հարց չկա։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Դիտարկմանը, որ Սարգիս Քլոյանը դիմեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինիս որդին՝ Լևոն Քոչարյանը խոսի Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին չվիրավորելու համար՝ Լևոն Քոչարյանն արձագանքեց.
«Այնպիսի կարծիք է ձևավորվել, որ աջակիցների հետ կապված ինչ-որ որոշում ընդունողը ես եմ կամ իրենց ասող-չասողը ես եմ։ Նախ՝ այդպես չէ։
Երկրորդ՝ հենց այսօր դատարան մտնելուց ինձ վիրավորեցին նրանց աջակիցները։ Դա մշտական, նորմալ բնույթ է»,-նշեց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ չի պատասխանում այդ վիրավորանքներին, քանի որ դրա կարիքը չի տեսնում։
![]()