![]()
Լյուսի Քչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Էն որ Սամսոնյանին ու դրա պես տականքներին ուզում ես անդրադառնալ Արարատ Միրզոյանի թեմայով, մեկ էլ տեսնում ես արդեն պատրաստի տեքստը կա։ Ահավասիկ։
«Նրանց նախագահի թիկնապահը դոլարային միլիոնատեր ա։ Եղբայր, դոլարային միլիոնատեր։ էդ նախագահի զարմիկները ծփում էին միլիոնների մեջ, խեղդվում կոկսի ու մետի մեջ, հրացաններ էին քաշ տալիս վրաները ու իրենց սիրուհիներին նվիրում տասնյակ հազար դոլարանոց ծաղկեփնջեր։
Նրանցից մեկը տանջում էր մարդկանց գազային ջեռոցով՝ ակումբային բիզնեսում փայ ունենալու համար, գողանում էր Սարյանի կտավները և մի քանի օրում կարողացավ Գվատեմալայի անձնագիր չանթել ԵՄ-ից ցվրվելու համար։
Էդ նախագահի փեսան նույնպես դոլարային միլիոնատեր ա. տիրապետում էր երկրի մեդիայի կեսն ու էլեկտրակայաններ էր յուրացնում, ինչի շնորհիվ էլ հենց միլիոնատեր ա։
Սրանց նախարարները, մարզպետները, գեներալները, նրանց բարեկամներն ու ընկերները թույն դզված էին, հարյուրդոլարանոցները սիգարի տեղ ծխում էին, հիսունդոլարանոցներով էլ քամակ սրբում, որովհետև դա փող չէր իրենց համար։
2004-2013թթ. նրանք երկրից անօրինաբար 10 մլրդ դոլար հանեցին։
Ու հիմա էս մարդիկ ու սրանց անձնական օգտագործման ծծող-պնակալեզները խիստ մտահոգված են նրանով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ծնունդի առթիվ կանչել ա 25 հոգի մարդ ու ծախսել 290.000 դրամ։
Այլ կերպ ասած, էսօր էդ մարդիկ տոտալ խույվորել են։ Կարծում եմ, նրանք լրիվ կորցրել են կապը ռեալի հետ ու մտածում են՝ երկրի երկրորդ դեմքը տարին մի անգամ չի կարող իրեն սեղան թույլ տալ $600-ով։ Այն դեպքում, երբ ամսական պաշտոնական աշխատավարձը $1600 ա։
Դա համեստ հավաք էր $24 մեկ հոգու համար ծախսով։ Գրողը տանի, ամեն խոպանչու Նոր Տարին երեք անգամ ավելի թանկ ա նստում։ Տո ես անծանոթ աղջկեքի վրա եմ ավելի ծախսել, քան սպիկեռն իր ծնունդին։
Չնայած, դա լավ ա։ Երբ կպնելու բան չի լինում, ինչ են անում. ճիշտ ա, գնում են քամակ հոտոտելու. մարդ ես, կարող ա ճիճու գտնեն։
Այսօրվա իշխանություններից կարող են շատ դժգոհություններ լինել, բայց նրանք էն աստիճանի չկոռումպացված են, որ էս արնածուծերը ստիպված ռեստորաններն են քուջուջ անում, պաշտոնյաների հաշիվներն առնում, որ մեջը փորվեն։
Ու մաքսիմումը, որ գտնում են՝ ԱԺ նախագահի $600-ոց հաշիվն ա սեփական ծնունդի առթիվ։
Մեղք եք, վիժվածքներ։ Շատ մեղք եք»։
Ավելացնելու բան էլ չկա Emil Babayan -ի մտքերին։ Թարգմանել եմ, որովհետև հայերեն էլ ա տիպիկ հնչում։
Էն որ Սամսոնյանին ու դրա պես տականքներին ուզում ես անդրադառնալ Արարատ Միրզոյանի թեմայով, մեկ էլ տեսնում ես արդեն…
Posted by Lucy Kocharyan on Monday, November 25, 2019
![]()