![]()
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ արեց դադարեցնել մանիպուլյացիան։
«Ուզում եմ ձեզ հորդորել, որ դադարեցնեք մանիպուլյատիվ գործելաոճը։ Երբ ես անհայտ ծագման անձին, որը առաջին անգամ է նիստերի դահլիճում ու որևէ մեկս նրա անունը չգիտենք, խոսքը աղբահանության հիմնարկը ղեկավարող դեռևս ժ/պ անձի մասին է, ես նրան ասացի ժ/պ, ինչը նշանակում է «ժամանակավոր պաշտոնակատար», դուք մանիպուլյատիվ ոճով սկսեցիք ինձ մեղադրել, որ ես մարդուն վիրավորում եմ»։
Նա ընդգծեց, որ հանրությունը պետք է տեղեկանա՝ Հայկ Մարությանը իրենց ասածները փորձում է մանիպուլյացիա անել ու այլ կոնտեքստով ներկայացնել։
«Պարո´ն քաղաքապետ, խնդրո´ւմ եմ, դադարեցրե´ք այս մանիպուլյացիայի մշակույթը, մի´ սադրեք մեզ ու ժողովրդի աչքին լավ երևալու համար մի ասեք ՝ «օյ, ընդդիմությունը մեկին ասաց ժ/պ ու փորձում է վիրավորել»: Հերիք ա էլի, հերիք ա»։
Մարությանը նշեց, որ քաղաքացիները ամեն ինչ լսում և տեսնում են և հետևություններ կանեն, թե ով ինչով է զբաղված:
![]()