Քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից նվեր չի ընդունել

Քաղաքապետարանը գաղտնի նվերներ չի ընդունել որևէ մեկից, իսկ Սամվել Ալեքսանյանից և նրա հետ փոխկապակցված ընկերություններից առհասարակ նվեր չի ընդունել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով ավագանու «Լույս» խնբակցության հայտարարությանը, թե քաղաքապետարանը Սամվել Ալեքսանյանից բեռնատարներ է նվեր ստացել և գաղտնի է պահել հանրությունից։

«Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։ Եթե պարոն Ալեքսանյանը կամ որևէ գործարար ապագայում կորոշի օժանդակել քաղաքային իշխանությանը, քաղաքը միայն շնորհակալ կլինի դրանից։

Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը ՄԱԿ-ի հռչակագրով ընդունված լայնորեն կիրառելի պրակտիկա է և քաղաքային իշխանությունը ողջունում է դա։

Եթե բիզնեսը վստահում է քաղաքային իշխանությանը, եթե անհատը կամ կազմակերպությունը  ուզում է համայնքին կամ քաղաքին նպաստ բերել այդ նվիրատվությամբ, մենք դա ողջունում ենք»,-նշեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ