Նոյեմբերյանի զորամասում զինվոր է ինքնասպան եղել

Հայաստանի զինված ուժերի Նոյեմբերյանի N զորամասում դժբախտ դեպք է տեղի ունեցել. զինծառայող շարքայիններից մեկն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով:

Այս մասին տեղեկությունը՝ հաստատել է ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ մանրամասները կհայտնեն ավելի ուշ:

NEWS.am-ի տեղեկություններով այս պահին քննիչները դեպքի վայրում են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ