Եկեղեցում հրաժարվել են կնքել հսկայական խալով երեխային

ՌԴ Կուրգան քաղաքում հոգևորականը հրաժարվել է մկրտել հսկայական խալով երեխային՝ պատճառաբանելով, թե վախենում է վարակվելուց: Ծնողերը պատմել են, որ մկրտությունց առաջ իրենք քահանային են ցույց տվել երեխայի նկարը, որտեղ երևացել է նրա մարմնի 80%-ը ծածկող խալը:

Քահանան հրաժարվել է նրան մկրտել բոլորի հետ՝ ասելով, թե մյուս ծնողները դեմ կլինեն, բացի այդ, միգուցե, վարակման վտանգ կա: Եկեղեցում ծնողներին առաջարկել են անհատական մկրտություն, որը, սակայն, ավելի թանկ արժե՝ 4000 ռուբլի: Ծնողները որոշել են, որ մկրտության համար այդքան գումար ծախսելն իմաստ չունի:

Երբ նրանք համացանցում հրապարակել են այս պատմությունը, եկեղեցուց նրանց հետ կապվել են՝ պահանջելով չնշել երեղեցու անունը՝ պատճառաբանելով, թե հանրայնացնելն աստծուն դեմ է: «Այդ ժամանակ ես հասկացա, որ այս ամենն ուղղակի աստվածամերժություն է»,- ասել է երեխայի մայրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ