Իսկապես չտեսնված բան է, երբ ձայն ես տալիս, ու ձայնը տեղ է հասնում․․․ Լոռու մարզպետարանի արձագանքը տարեց քույրերի խնդիրներին

Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի` վանաձորցի տարեց քույրերի մասին պատմող ռեպորտաժից հետո, այսօր` «Լոռու մարզպետարան» Ֆբ էջից տեղեկացա, որ`
կվերականգնվի Վերգինե և Բավական Ոսկանյանների նպաստառության իրավունքը։

Սիրտս տեղը ընկավ։ Մնաց ջեռուցման հարցը։
Իսկապես չտեսնված բան է, երբ ձայն ես տալիս, ու ձայնը տեղ է հասնում։

Վանաձորցի Վերգինե և Բավական Ոսկանյաններ տարեց քույրերի սոցիալական նպաստի իրավունքից զրկված լինելու խնդիրը հանրային մեծ հնչեղություն ստացավ:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արթուր Մխիթարյանը և վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը եղան քույրերի բնակարանում:

Նախապես ուսումնասիրելով դեպքի հանգամանքները՝ մարզպետարանի պաշտոնյաները այցի ընթացքում տարեց քույրերին բացատրեցին նպաստի վերականգնման ընթացակարգը: Նշվեց, որ քույրերից Բավական Ոսկանյանը, ով հաշվառված է Բուլղարական տնակային 1-ին ավանի 35 տնակում, պետք է հաշվառվի փաստացի բնակության վայրում, այն է՝ քրոջ՝ Վերգինե Ոսկանյանի տանը՝ Թումանյան 11/1 հասցեում:

Փարատվեց նաև Բավական տատիկի այն մտահոգությունը, որ նա այդպես կարող է զրկվել տնակի նկատմամբ սեփականության իրավունքից: Անհրաժեշտություն է առաջացել նաև վերականգնելու նրա անձնագիրը նպաստառության համակարգում ընդգրկվելու համար: Քույրերին աջակցություն կցուցաբերվի անհրաժեշտ գործողություններն իրականացնելու հարցում՝ հնարավորինս շուտ նրանց նպաստառության իրավունքը վերականգնելու համար: Մարզի ղեկավարի կողմից քույրերին նաև դրամական աջակցություն ցուցաբերվեց:

Օրեր առաջ "Ազատություն" ռադիոկայանի` վանաձորցի տարեց քույրերի մասին պատմող ռեպորտաժից հետո, այսօր` "Լոռու մարզպետարան"…

Posted by Արթուր Հայրապետյան on Monday, November 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ