![]()
Արթուր Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Կոստանյան Գեւորգը դատախազի պաշտոնից հրաժարական տվեց հիվանդության պատճառով։ Բայց դե իրականում հիվանդ չէր, ուրիշ թեմաներ կար։ Բայց մարդը մինչեւ վերջ պնդեց, որ հիվանդ է ու պետք է բուժվի։ Չգիտեմ բուժվեց, թե ոչ, բայց տեքստը բնավ հիվանդի չէր, երբ դարձավ ՀՀԿ-ից պատգամավոր։ Ինչոր է.. անցանք։
Հիմա, մտածում եմ, եթե մարդը դեռ էն ժամանակ էր հիվանդ, բա հիմա, ինչ կլինի։
Փաստորեն հիվանդությունների ցեցը էն գլխից Կոստանյան Գեւորգն է ցրցամ տվել..
Ես էլ մտածում եմ, որտեղից սրանք բիրիքով հիվանդացան։ ճճ
Իսկ թե ինչու եք Կոստանյան Գեւորգից առաջ` Հովսեփյան Աղվանին թավշյա ծածկոցով բարուրել, պահել, չեմ հասկանում։ Շատ էլ Հովսեփյան Աղվանի հետ Ավինյան Տիգրանը ջան-ջան-ի արեց, քայլեց, հետո ինչ։ Հետո ինչ, որ Հովսեփյան Աղվանը միակն էր, ով ՀՀ գլխավոր դատախազության դուռը պաքեց նոր գնաց։ Ու էդ դուռը էդպես էլ աղվանական թքով օծյալ, շարունակվեց մինչեւ այսօր` բացվել-փակվել։ Ինչ զորություն ուներ Աղվանի դուռՊԱՔՈՑԸ, որ մինչեւ հիմա ՀՀ գլխավոր դատախազությունը շողուլի չի` աշխատում է աղվանավայել։
Կոստանյան Գեւորգը դատախազի պաշտոնից հրաժարական տվեց հիվանդության պատճառով։ Բայց դե իրականում հիվանդ չէր, ուրիշ թեմաներ…
Posted by Արթուր Հայրապետյան on Monday, November 25, 2019
![]()