«Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ»․ Դավիթ Ջալալյան

Դավիթ Ջալալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին ընդառաջ, հայկական ֆուտբոլում իրական քաոս է տիրում: Ո՞վ կլինի մեր ֆուտբոլային գերատեսչության նոր ղեկավարը: Այս հարցը վերջին օրերին ամենաքննարկվողներից մեկն է: Ցավով պետք է արձանագրենք, որ այս պահին հորիզոնում ուղղակի չի նկատվում այն թեկնածուն, որը կկարողանա դուրս բերել հայկական ֆուտբոլն անդունդից: Հայաստանի առաջնության հանդիպումներն ուղեկցվում են սկանդալներով, իսկ պայմանավորած հանդիպումները ստվեր են գցում ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլ մեր երկրի հեղինակության վրա:

Շարունակ խոսվում է, որ ՀՖՖ-ի նոր նախագահը պետք է լինի ֆուտբոլային ֆիգուր: Իսկ ո՞վ այդ ֆուտբոլային ֆիգուրը, որը մասնագիտական գիտելիքներ ունենալուց զատ, հեղինակություն է վայելում հասարակության շրջանում և պատրաստ է արատավոր երևույթների վերջը դնել: Պատշաճ թեկնածուի չլինելը, սակայն, թերևս ամենամտահոգիչը չէ:

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում այս պահին ֆավորիտ է Ռուբեն Հայրապետյանի և Արթուր Վանեցյանի հետնորդը, որը գործադիր կոմիտեի անդամ է և վերջին շրջանում շարունակ սկանդալների մեջ է ներքաշվում ոչ պատշաճ պահվածքի համար: Այս թեկնածուի օգտին են պատրաստվում քվեարկել ՀՖՖ-ի անդամ 35 ՀԿ-ների և ակումբերի մեծ մասը:

Մասնավորապես, եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն․ Հայրապետյանի կողմից ստեղծված ֆեյք ՀԿ-ները և ակումբներից մի քանիսը, որոնք գործարքի մեջ են մտել կապահովեն նախկին ռեժիմի դրոշակակրի հաղթանակը: Այդ դեպքում բառիս բուն իմաստով ստիված ենք լինելու «խաչ քաշել» հայկական ֆուտբոլի վրա: Նշեմ նաև, որը ֆեյք ՀԿ-ներին ՀՖՖ-ի կազմից հանելու գործընթացը իմ տեղեկությունների համաձայն փակուղային իրավիճակում է:

Որպես կոլապսից դուրս գալու միակ ելք՝ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում առաջարկում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան թեկնածությունը: Բազմաթիվ ֆուտբոլասերների և մասնագետների անունից պարոն Փաշինյանին, առաջարկում և խնդրում եմ առաջադրել իր թեկնածությունը:

Այս պահին թերևս Փաշինյանի հեղինակությունը, կառավարման հմտությունն ու ճկունությունը կարող են փրկել հայկական ֆուտբոլը: Փաշինյան գործիչը և թեկնածուն ուղղակի այլընտրանք է ստեղծված իրավիճակում: Կասկածից վեր է, որ առաջադրման դեպքում Փաշինյանի կողքին կկանգնեն հասարակության լայն զանգվածներ, ինչը կարող է զսպել նախկին ռեժիմի վերարտադրությունը:

Ինչ վերաբերվում է գործկոմին և ՀՖՖ-ի աշխատակազմին, վստահաբար կարող եմ ասել, որ ՀՖՖ-ի կազմում կան իրական պրոֆեսիոնալներ, որոնք ի զորու են արդյունք գրանցել: Ինչ վերաբերում է գործկոմին, ապա այն իսկապես պետք է կազմվի բացառապես ֆուտբոլային ֆիգուրներից: Հզոր ղեկավար և պրոֆեսիոնալ կազմ: Սա է հայկական ֆուտբոլի փրկության բանալին:

Չմոռանանք, որ վերջերս Փաշինյանը Հայաստանի ազգային թիմը որակել է պետական նշանակության օբյեկտ:

Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահԴեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ-ի նախագահի ընտրություններին…

Posted by David Jalalyan / Դավիթ Ջալալյան on Monday, November 25, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ