Փոքրիկ հայուհին փայլուն ելույթ է ունեցել «Лучше всех» հաղորդման ստուդիայիում

Երեւանից երիտասարդ դաշնակահար Աիդա Ավանեսյանը 13 տարեկանում վիրտուոզ երաժիշտ է համարվում։ Նա «Лучше всех» հաղորդման ստուդիայիում խոստովանել է, որ 8 տարի յուրաքանչյուր օր 3 ժամ դաշնամուր է պարապում, իսկ միակ հանգստյան օրը Նոր տարին է։

Աիդան հասցրել է մասնակցել երաժշտական եւ պետական մրցույթների, փառատոնների։ Երիտասարդ դաշնակահարը բեմում ջազային կոմպոզիցիա է կատարել։

Հայուհու վիրտուոզ կատարումը հիացրել է Մաքսիմ Գալկինին եւ ստուդիայում ներկա հանդիսատեսին, որոնք ելույթի ավարտից հետո ծափահարում էին տաղանդավոր աղջկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ