Մարմնամարզուհին վայր է ընկել մեծ բարձրությունից կրկեսային ներկայացման ժամանակ

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կրկեսում ներկայացման ժամանակ մարմնամարզուհին վայր ընկնում:

Մարմնամարզուհին պարանով թռիչքներ է կատարում, ապա, չկարողանալով պահել իրեն, բարձրությունից վայր է ընկնում:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի, ՌԴ Բելգորոդ քաղաքում:

Հաղորդվում է, որ աղջկան անմիջապես հոսպիտալացրել են: Բժիշկների խոսքով՝ ընկնելու հետևանքով մարմնամարզուհին ոտքի կոտրվածք ունի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ